«Ուկրաինայում խաղաղության ուրվագծերը»․ Պետդեպը հաղորդում է Փարիզում կայացած հանդիպումների մասին
Աշխարհ
Ֆրանսիայում բանակցությունների ժամանակ "ոգևորությամբ" ընդունվեցին «Ուկրաինայում խաղաղության ուրվագծերը«, որոնք առաջարկել էր ԱՄՆ-ն։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Միացյալ Նահանգները ցանկանում են, որ «այս պատերազմն ավարտվի»: Ուստի ԱՄՆ ներկայացուցիչները «բոլոր կողմերին ներկայացրել են Ուկրաինայում տեւական խաղաղության ուրվագծերը»։
ԱՄՆ-ի այս առաջարկները ոգևորությամբ են ընդունվել Ֆրանսիայում հանդիպումների ժամանակ, հաղորդել է Պետդեպարտամենտը: Նրանք ասացին, որ դա ցույց է տալիս, որ խաղաղությունը հնարավոր է «եթե բոլոր կողմերը պարտավորվեն համաձայնության հասնել»: Պետդեպարտամենտը հայտնել է, որ այս տեղեկությունը փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում։ Նրանց զրույցի մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Պետդեպարտամենտի հայտարարությունից քիչ առաջ։ ԱՄՆ-ն ընդգծել է, որ Լավրովին տրվել է նույն ուղերձը, ինչ Փարիզում ամերիկյան պատվիրակությունը տվել է Ուկրաինային և «եվրոպական դաշնակիցներին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)