«Այսօր մենք դրական և կառուցողական քննարկումներ ունեցանք այն մասին, թե ինչպես հասնել ինչպես զինադադարի, այնպես էլ ամբողջական ու կայուն խաղաղության»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Մակրոնը Ուկրաինայի հարցով բանակցությունները կառուցողական է անվանել
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գնահատել է Փարիզում կայացած բանակցությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի , Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև։ X սոցիալական ցանցի իր էջում նա հանդիպումն անվանել է կառուցողական։
