Թրամփն ընդունել է Հռոմ այցելելու հրավերը
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո ասել է, որ Վերջինս ընդունել է Հռոմ գնալու հրավերը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Թրամփին մեր հրավերն ընդունելու համար»,- ասել է Մելոնին լրագրողներին։ Նա նշեց, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
«Իտալիան պետք է ավելացնի էներգակիրների ներկրումը, իտալական ընկերությունները 10 միլիարդ եվրո են ներդնում ԱՄՆ-ում»,- ասել է վարչապետը։ Մելոնին նշել է, որ ռազմական ծախսերի նոր առաստաղի հարցը չի բարձրացվել, սակայն Իտալիան պարտավորվել է ծախսել ՀՆԱ-ի 2%-ը՝ համաձայն նախկինում ընդունված պարտավորությունների։
Իտալիան և ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինայում «արդար խաղաղության» հասնելու համար, և Հռոմն աջակցում է Թրամփի վարչակազմի ջանքերին այս ուղղությամբ, ասել է Մելոնին։
