Թրամփը ատում է Զելենսկիին․ O Globo
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ատում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և մեծ հարգանքով են վերաբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին գրում է բրազիլական O Globo թերթը։
«Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ նրանց երկուսի արհամարհանքի աստիճանը ապշեցուցիչ է»,- գրում են հրատարակության վերլուծաբանները՝ նշելով, որ Պուտինի նկատմամբ առաջնորդների վերաբերմունքը տրամագծորեն հակառակ է։
Միաժամանակ, թերթը պարզաբանում է, որ Լուլան ու Թրամփը գործնականում ընդհանուր ոչինչ չունեն, իսկ նրանց հարաբերությունները բարդ են։ Դիտորդները, սակայն, ընդունում են, որ ԱՄՆ նախագահը մինչ այժմ չի կարողացել ուշադրություն հատկացնել Բրազիլիային, քանի որ նա զբաղված է այլ կարևոր հարցերով, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության կարգավորումով և առևտրային պատերազմներով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ