Զելենսկիին տեղեկացրել են Ռուսաստանի հետ խաղաղության վերջին հնարավորության մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բաց է թողնում Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման իր վերջին հնարավորությունը։ Այս մասին YouTube-ի իր ալիքում հայտնել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դենիել Դևիսը։
«Հիմա կարող է լինել գործարք կնքելու վերջին հնարավորությունը, բայց Զելենսկին նույնպես բաց կթողնի այն»,- ընդգծել է նա։
Վերլուծաբանը նշել է, որ Զելենսկին ասում է՝ անհրաժեշտ է սկսել բանակցությունները, այնուհետև սկսում է պայմաններ դնել՝ «որպես իսկական ղեկավար»։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը «ռուսական պատմություններ» է տարածում և իրավունք չունի քննարկել Ուկրաինայի տարածքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)