Ռադայում հայտարարել են՝ Ուկրաինա-ԱՄՆ հանածոների գործարքը անվտանգության երաշխիքներ չի պարունակում
Աշխարհ
Ընդերքի ռեսուրսների մասին համաձայնագրի նախապատրաստման հուշագրում, որը ստորագրել են ուկրաինական և ամերիկյան կողմերը, Կիևի անվտանգության երաշխիքների մասին որևէ հիշատակում չկա։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Քաղաքական գործիչն իր բլոգում ուկրաիներեն է թարգմանել փաստաթղթի ամբողջական պատճենը։ Տրամադրված փաստաթղթի տեքստը չի պարունակում անվտանգության երաշխիքների վերաբերյալ դրույթներ:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը և Ուկրաինայի կառավարությունը ստորագրում են փոխըմբռնման հուշագիրը՝ արագորեն լրացնելու անհրաժեշտ փաստաթղթերը՝ ներդրումների վերականգնման հիմնադրամի ստեղծման միջոցով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ժողովուրդների միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի կնքման համար», - ասվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ