Ֆրանսիայում բացահայտել են Ուկրաինայում քննարկվող հրադադարի մանրամասները
Աշխարհ
Ֆրանսիայում բացահայտել են՝ ԱՄՆ-ն, Եվրոպան և Ուկրաինան դեմ են մասնակի հրադադարին և կոչ են անում «լիարժեք, որքան հնարավոր է արագ» խաղաղություն հաստատել: Փարիզում կայացած բանակցությունների մանրամասները բացահայտել է Le Monde թերթը՝ վկայակոչելով դիվանագետներին։
«Գնալով ավելի քիչ մարդիկ են հանդես գալիս կրակի մասնակի դադարեցման օգտին, քանի որ այն կառավարելը շատ դժվար է, ինչպես ցույց է տալիս էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված իրավիճակը», - հայտարարել է պարբերականի աղբյուրը: Ընդ որում, կարծիքները տարբեր են այն հարցում՝ ինչպես լավագույնս վերահսկել ռազմական գործողությունների հնարավոր դադարեցումը։
Նշվում է, որ Ուկրաինան պահանջել է, որ հենց ԱՄՆ-ն ստանձնի հրադադարի վերահսկման պատասխանատվությունը, սակայն այս փուլում Վաշինգտոնը «այդ ուղղությամբ ոչ մի պարտավորություն չունի»: Բանակցությունների մասնակիցներից մեկի խոսքով՝ ամերիկյան կողմը դեռևս չի պատասխանել ոչ «Այո»- ին, ոչ էլ «Ոչ»-ին, ինչը թույլ է տալիս շարունակել քննարկումը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել