Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ Չինաստանի ԱԳՆ-ն՝ Ռուսաստանին զենք մատակարարելու մասին
Աշխարհ
Տեղեկություններն այն մասին, թե Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանի Դաշնությանը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Պեկինը երբեք զենք չի փոխանցել ուկրաինական հակամարտության կողմերից ոչ մեկին։ Ավելին, երկրի իշխանությունները միշտ խստորեն վերահսկել են երկակի նշանակության ապրանքների վաճառքն այլ երկրներ։
«Չինաստանը կտրականապես դեմ է անհիմն մեղադրանքներին և քաղաքական շահարկումներին»,- հավելել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)