Ford-ը դադարեցրել է մատակարարումները Չինաստան․ WSJ
Աշխարհ
Ամերիկյան Ford ավտոարտադրողը դադարեցրել է իր որոշ մոդելների մատակարարումները Չինաստան՝ բարձր մաքսատուրքերի պատճառով, գրում է Wall Street Journal-ը։
«Ford Motor-ը դադարեցրել է թանկարժեք պիկապ մեքենաների, ամենագնացների և սպորտային մեքենաների առաքումը Չինաստան ՝ վերջին շաբաթների ընթացքում կտրուկ բարձրացած սակագներից խուսափելու համար»,- գրում է հրատարակությունը։
Նշվում է, որ ամերիկյան ներմուծման մաքսատուրքերի բարձրացման հետ կապված Չինաստանի պատասխան քայլերի պատճառով Չինաստան Ford մեքենաների ներմուծման մաքսատուրքերը հասել են 150%-ի։
