Ուկրաինան կողմ Է Թրամփի խաղաղության ծրագրին․ NYP
Աշխարհ
Ուկրաինայի ՊՆ նախարար Ռուստամ Ումերովը ամերիկացի պաշտոնյաներին հայտնել է, որ Կիևը համաձայն է Փարիզում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագրի 90 տոկոսի հետ: Այս մասին գրում է The New York Post-ը։
Ուկրաինան աջակցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խաղաղ ծրագրին և այժմ սպասում է Ռուսաստանի որոշմանը: Սպասվում է, որ եթե Մոսկվան չընդունի Թրամփի առաջարկը, նա կլքի բանակցությունների սեղանը:
Ամերիկացի քաղաքական գործչի խոսքով՝ կողմերի հիմնական տարաձայնությունը հողն է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ երբեք օկուպացված տարածքները չի ճանաչի որպես ռուսական: Միևնույն ժամանակ, նա պատրաստ է սառեցնել ռազմական գործողությունները ներկայիս սահմաններում, ինչը Ուկրաինայից օտարում է հողերի մոտ 20 տոկոսը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)