ԱՄՆ-ում հայտարարել են՝ մարտի դաշտում անհնար է հաղթել Ռուսաստանին
Աշխարհ
ԱՄՆ-ը պետք է ճանաչի Ռուսաստանի անպարտելիությունը մարտի դաշտում և զսպվածություն ցուցաբերի։ Այս մասին գրում է 19fortyfive հրատարակությունը։
«Զսպվածությունը միակ ռազմավարական շրջանակն է, որն ընդունում է աշխարհն այնպիսին, ինչպիսին կա՝ մասնատված, փոփոխական և այլևս ոչ միաբևեռ: Ուկրաինայում զսպվածությունը չի նշանակում հանձնել Կիևը։ Դա նշանակում է ընդունել, որ Ռուսաստանին չի կարելի հաղթել»,- ասվում է հրատարակության մեջ:
Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ բազմաբևեռության դարաշրջանն ավարտվել է ԱՄՆ-ի վրա ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճնշման պատճառով։
Ավելին, Կիևին զինելու օգտին փաստարկները կարող են հանգեցնել հակամարտության սրման այնպիսի պայմաններով, որոնք ԱՄՆ-ը չի կարող վերահսկել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)