ԱՄՆ փոխնախագահը պատմել է Հռոմի պապի հետ իր վերջին հանդիպման մասին
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը «ակնհայտորեն հիվանդ էր» ապրիլի 20-ին Վատիկանում իր հետ հանդիպման ժամանակ: Այս մասին Նա գրել է X սոցիալական ցանցում:
«Ուրախ էի երեկ տեսնել նրան, թեև նա ակնհայտորեն շատ հիվանդ էր»,- իր դիտարկումներով կիսվել է ամերիկացի քաղաքական գործիչը։ Վենսը հավելել է, որ ընդմիշտ կհիշի Ֆրանցիսկոսի քարոզը COVID-19 համաճարակի սկզբում։ Նրա խոսքով ՝ այն «իսկապես գեղեցիկ էր»։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին՝ 07:35-ին (Երևանի ժամանակով՝ 09: 35-ին), երկարատև հիվանդությունից հետո: Նա 88 տարեկան էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)