Երբ տեղի կունենա Պապի մահվան հաստատման արարողությունը
Աշխարհ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան հաստատման արարողությունը տեղի կունենա ապրիլի 22-ին։ Այս մասին հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն։
Ապրիլի 21-ին կարդինալ Քևին Ֆարելը պաշտոնապես հաստատել է Հռոմի պապի մահվան մասին լուրը։ Նա ասել է, որ Ֆրանցիսկոսը մահացել է Երևանի ժամանակով՝ 09:35-ին։ Կարդինալը նշել է, որ Պապի ողջ կյանքը նվիրված է եղել Տիրոջն ու Եկեղեցուն ծառայելուն։
Նա ասել է, որ պոնտիֆիկոսը մարդկանց սովորեցրել է ապրել Ավետարանի արժեքներով՝ հավատարմությամբ, քաջությամբ և սիրով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)