ՌԴ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հռոմի պապի մահվան կապակցությամբ
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Հաղորդագրությունը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։
Նշվում է, որ պոնտիֆիկոսը կհիշվի որպես ականավոր կրոնավոր և պետական գործիչ, համաշխարհային քաղաքականության հումանիզմի իդեալների և բարոյական սկզբունքների ջատագով։ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Ռուսաստանը և Ֆրանցիսկոսի օրոք Սուրբ Աթոռը հետևողականորեն զարգացրել են կառուցողական երկխոսություն։
«Ռուսաստանում հույս ունեն, որ Հռոմի պապի հոգևոր ժառանգությունը հիմք կհանդիսանա նրանց համար, ովքեր կշարունակեն պոնտիֆիկոսի գործը»,- ավելացրել են նրանք:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Պետության ղեկավարը նշել է, որ Ֆրանցիսկոսը մեծ միջազգային հեղինակություն է վայելում որպես քրիստոնեական ուսմունքի հավատարիմ սպասավոր։ Ֆրանցիսկոսը Պուտինի հետ հանդիպել է երեք անգամ՝ 2013, 2015 և 2019 թվականներին։
Պոնտիֆիկոսը մահացել է ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատիկի հաջորդ օրը։ Նա մահացել է 88 տարեկանում, Հռոմի պապը վերջին շրջանում առողջական խնդիրներ ուներ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)