Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի հարցով բանակցություններ․ Ռադայի պատգամավորը մանրամասներ է հայտնել
Աշխարհ
Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը վերաբերող բանակցությունները Վաշինգտոնի, Կիևի և Եվրոպայի երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կմեկնարկեն ապրիլի 22-ին: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն (ՌԴ-ում ընդգրկված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում)։
«Իմ տեղեկություններով ՝ Ուկրաինայում իրավիճակի շուրջ խաղաղ խորհրդակցությունները Լոնդոնում կսկսվեն արդեն վաղը։ Ուկրաինայի պատվիրակությունը կմասնակցի: Դա կլինի անցյալ շաբաթ Փարիզում տեղի ունեցած խորհրդակցությունների շարունակությունը», - հայտարարել է խորհրդարանականը։
Նրա խոսքով, բանակցությունների հիմնական թեման կլինի կողմերի միասնական դիրքորոշման մշակումը, որն այնուհետեւ կհնչեցվի Ռուսաստանի իշխանություններին։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)