Զելենսկին անդրադարձել է Լոնդոնում սպասվող բանակցություններին
Աշխարհ
Լոնդոնում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կսկսվեն չորեքշաբթի։ Այս մասին հայտարարել Է Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարտերի հետ հեռախոսազրույցից հետո։
«Արդեն այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում», - գրել Է նա X -ում։ Նրա խոսքով՝ Կիևը ձգտելու է հասնել անվերապահ հրադադարի։
Ըստ RBC-Ukraine գործակալության, պատվիրակության կազմում կլինեն Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավել Պալիսան, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Հենց այս կազմը ներկայացրեց Ուկրաինան Սաուդյան Արաբիայում նախորդ բանակցություններում և հաստատվեց Զելենսկու կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)