Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Աշխարհ
Reddit առցանց հարթակի աշխատանքի խոշոր խափանում է դիտվում որոշ երկրներում։ Այս մասին նշվում է Downdetector կայքում, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։
Աղբյուրի համաձայն՝ օգտատերերի 60%-ը նշում է հավելվածում խափանումներ, 29%-ը բողոքում է կայքի աշխատանքից, իսկ ևս 11%-ն ունի դժվարություններ սերվերին միանալու հարցում։
Downdetector-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում խափանումների մասին հայտնել է ավելի քան 85,000 օգտատեր։ Խափանումներ են գրանցվել նաև Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և այլ երկրներում։
Reddit-ը ներկայումս հետաքննում է խափանման պատճառը, հաղորդում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ