Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատունն իջեցրել է դրոշը
Աշխարհ
Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատունը իջեցրել է Ռուսաստանի պետական դրոշը ՝ կապված Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի ՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ հայտարարված սգի հետ, հայտնում է դիվանագիտական առաքելությունը Telegram-ալիքում:
«Արգենտինայում նախագահ Խավիեր Միլեյի կողմից համազգային սգի հայտարարման կապակցությամբ՝ Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանությունն իջեցրել է Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է երկուշաբթի առավոտյան ՝ 88 տարեկան հասակում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ