Դուբայի երկնքում առեղծվածային հրե գնդակ է պտտվում
Աշխարհ
Ռուս զբոսաշրջիկները Դուբայում նկարահանել են, թե ինչպես է քաղաքի երկնքում խորհրդավոր հրե գնդակ սլանում ։ Անհայտ թռչող օբյեկտը (ՉԹՕ) կարող էր Երկրի մթնոլորտում այրվող երկնաքար լինել, հայտնում է Shot Telegram ալիքը՝ հրապարակելով կադրերը:
Ըստ ռուսների՝ նրանք երեկոյան ընթրում էին Le Royal Méridien Beach Resort & SPA հյուրանոցում, երբ երկնքում նկատեցին մի առարկա, որը կարծես կրակի մեջ էր, որն անցավ կողքով ու կես րոպե անց անհետացավ տեսադաշտից։ «Մենք երկնքում վառ լույս տեսանք, ասես աստղ է ընկնում։ Հետքը երկար էր՝ մոտ 30-40 վայրկյան։ Հետո նա հանկարծ անհետացավ»,- պատմել են զբոսաշրջիկները։
Դրանից հետո պայթյունի ձայներ չեն հնչել, իսկ ԱՄԷ-ի արտակարգ ծառայությունները նույնպես տեղեկություններ չեն փոխանցել միջադեպերի մասին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ