Հռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգով
Աշխարհ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունը կտարբերվի նախորդներից։ Այս մասին գրում է Corriere della Sera հրատարակությունը։
Հուղարկավորության ավանդական ծեսերը կլինեն, սակայն պոնտիֆիկոսի մարմինը չի ցուցադրվի դիակառքի վրա` հարգանքի համար: Բացի այդ, դագաղի փակման արարողությունը չեղյալ է հայտարարվում։
Ֆրանցիսկոսը կհուղարկավորվի Վատիկանի սահմաններից դուրս գտնվող Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկայում, մինչդեռ պոնտիֆիկոսների մեծ մասը թաղված է Սուրբ Պետրոսի տաճարի տակ գտնվող Վատիկանի գերեզմանում:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատիկի հաջորդ օրը։ Նա 88 տարեկան էր։ Պոնտիֆիկոսը վերջերս առողջական խնդիրներ ուներ։ Ըստ Vatican News-ի՝ կաթվածը կոմայի և սրտի կանգի պատճառ է դարձել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)