Հայտնի են դարձել Ուկրաինայի հարցով Թրամփի խաղաղ ծրագրի մանրամասները
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը կարող է ներառել եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում՝ հրադադարի վերահսկման համար: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Կայունության ապահովման ուժերը անվտանգության երաշխիքների մի մասն են, որոնք ցանկանում են ստանալ ուկրաինացիները», - անանունության պայմանով պարբերականին ասել է ամերիկացի պաշտոնյան:
Որպես լրացուցիչ միջոց դիտարկվում է նաև Ուկրաինայի, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երրորդ չեզոք երկրի մասնակցությամբ համատեղ հանձնաժողովի ստեղծումը, որը կհետևի ռազմաճակատի գծին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)