Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ խոշոր առևտրային գործարքի կկնքի
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մոտ է Եվրամիության հետ խոշոր առևտրային գործարք կնքելուն: Այս մասին հայտնում է Times թերթը։
Սթարմերը մոտ է ԵՄ-ի հետ խոշոր առևտրային գործարք կնքելուն, որը թույլ կտա բրիտանական սպառազինության ընկերություններին միլիարդավոր ֆունտ ստեռլինգ արժողությամբ զենք վաճառել եվրոպացի դաշնակիցներին», - ասվում է հոդվածում:
Ավելի վաղ The Telegraph թերթը հայտնել էր, որ Լոնդոնը դիտարկում է Ուկրաինայում հինգ տարի ժամկետով ռազմական կոնտինգենտի տեղակայման տարբերակը։ Ծրագրի համաձայն՝ երկիր կուղարկվեն զսպող ուժեր՝ «Ռուսաստանին հետ պահելու ցանկացած պայմանավորվածություն խախտելուց»։
