Ճապոնիան կսկսի Ուկրաինային արբանյակային հետախուզական տվյալներ տրամադրել
Աշխարհ
Տոկիոն համաձայնել է Կիևին փոխանցել Երկրի ուղեծրի արբանյակներից ստացված հետախուզական տվյալները։ Այս մասին գրում է Intelligence Online պորտալը։
Լրագրողների տվյալներով՝ համապատասխան հարցումով Ճապոնիայի իշխանություններին է դիմել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։ Ակնկալվում է, որ Կիևը կստանա պատկերներ և հետախուզական տվյալներ iQPS ինստիտուտից: Վերջինս ունի հինգ արբանյակ՝ հագեցած սինթետիկ բացվածքի ռադարներով։
Ուկրաինական DeepState վերլուծական նախագծի Telegram ալիքը հայտնում է, որ ներկայումս երեք եվրոպական երկրներ Կիևի հետ կիսվում են արբանյակային պատկերներով։ Խոսքը Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի մասին է։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)