Ուկրաինացի կաթոլիկները դժգոհ էին Հռոմի պապից. Reuters
Աշխարհ
Ուկրաինացի կաթոլիկները դժգոհ էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսից, քանի որ պոնտիֆիկոսը «Կիևի կողմից» չէր: Այս մասին գրում է Reuters-ը։
Հոդվածում ասվում է, որ անցյալ տարի Ֆրանցիսկոսն ասել է, որ նրանք, ովքեր կարողանում են ընդունել պարտությունը, «սպիտակ դրոշը բարձրացնել» և բանակցություններ սկսել, ավելի ուժեղ են։
«Ցավոք, նրա կողմից որոշ սուբյեկտիվ դատողություններ եղան: Հուսով եմ, որ հաջորդ Պապը կլինի ավելի իմաստուն, ավելի լուսավոր և ավելի լավը», - ասել է Ուկրաինայի ԶՈւ նախկին զինծառայող Լվովի եկեղեցու ծխականը։
