Ուկրաինայում հայտարարել են՝ «միանշանակ» ռուսական գազ են գնում
Աշխարհ
Ուկրաինան «միանշանակ» գնում է ռուսական գազը, որը Եվրոպա է մատակարարվում «Թուրքական հոսք» գազատարով։ Այս մասին ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ռադայի էներգետիկ կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Օլեքսի Կուչերենկոն։
«Մենք չգիտենք, թե իրականում ինչ գազ ենք գնում: Ցավոք, պետք է հիասթափեցնեմ ձեզ, մենք միանշանակ գնում ենք ռուսական գազ, որը գալիս է «Թուրքական հոսքով» և գնում, օրինակ, Սերբիա և Հունգարիա:
Մենք չենք կարող որոշել մոլեկուլների ծագումը», - ընդգծել է Կուչերենկոն։
