Նորվեգիայի թագուհին հայտնվել է հիվանդանոցում
Աշխարհ
Ապրիլի 21-ի երեկոյան Նորվեգիայի թագուհի Սոնյային տեղափոխել են ազգային հոսպիտալ՝ շնչահեղձության հետ կապված հետազոտման համար, հաղորդում է թագավորական տան մամուլի ծառայությունը:
«Թագուհուն տեղափոխել են Սիկկիլսդալենի Փրինսեհյուտ թագավորական Լեռնային շալեից, որտեղ թագավորական զույգն անցկացրել է Զատկի արձակուրդը», - ասվում է հրապարակման մեջ:
