Ռադայի պատգամավորը Ուկրաինայի պարտությունը ժամանակի հարց է անվանել
Աշխարհ
Ռուսաստանի հետ զինված հակամարտությունում Ուկրաինայի պարտությունը ժամանակի հարց է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին Telegram ալիքում։
«Ուրիշ տարբերակ չկա։ Ամեն ինչ կախված է աջակցություններից։ Քանի որ ներկայիս պայմաններում, առանց ամերիկյան ռազմական աջակցության և Եվրոպայի բանավոր աջակցության, ռազմական պարտությունը միայն ժամանակի հարց է», - ասել է քաղաքական գործիչը։
Պատգամավորը հայտարարել է, որ Սպիտակ տան օգնության դադարեցման դեպքում Ուկրաինայի ԶՈւ-ն սպառազինության պակասի հետ կբախվեն արդեն այս տարվա մայիսին: Նա նշել է, որ Եվրոպայից Ուկրաինայի զինված ուժերի միակ էական աջակցությունը դարձել Է Գերմանիայի կողմից Leopard 15 տանկերի և 100 հազար արկերի փոխանցումը:
