Պուտինի «Զատիկի հրադադարը» Թրամփի համար խայծ էր. Politico
Աշխարհ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն կարծում է, որ Ուկրաինայի հետ Ռուսաստանի, այսպես կոչված, «Զատկի հրադադարը» մարքեթինգային գործողություն էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վստահությունը շահելու համար: Այս մասին հայտնում է Politico-ն։
«Զատիկի զինադադարը, որը Պուտինը հայտարարել է ինչ-որ չափով անսպասելիորեն, մարքեթինգային գործողություն էր, խայծ, որի նպատակն էր կանխել նախագահ Թրամփի անհամբերության և զայրույթի աճը», - ասել է Բարրոն:
