Թրամփի վարչակազմը բանակցություններ Է նախատեսում 34 երկրների հետ․ Սպիտակ տուն
Աշխարհ
ԱՄՆ-ն արդեն ստացել է 18 առևտրային առաջարկ մաքսատուրքերի սահմանումից ի վեր, և նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս շաբաթ ծրագրում է բանակցություններ վարել ևս 34 երկրների հետ, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մասնավորապես, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները շարունակվում են , և հնարավոր գործարքի առումով «ամեն ինչ լավ է ընթանում», - նշել է նա։
«Նախագահն ու վարչակազմը հիմք են դնում գործարքի համար... Գործընթացը ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- հավելել է Լևիթը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ին գործադիր հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։ Դրանց բազային դրույքաչափը 10% է, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից գործում են բարձրացված դրույքաչափեր։
