Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին և վարչապետ Ներենդրա Մոդիին Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում :
«Ընդունեք մեր խորին ցավակցությունները Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների կապակցությամբ, որի զոհերը խաղաղ մարդիկ են՝ տարբեր երկրների քաղաքացիներ»,- ասվում է տեքստում։
Պուտինը հույս է հայտնել, որ այս դաժան հանցագործության կազմակերպիչներն ու մեղավորները կհայտնաբերվեն և կստանան իրենց արժանի պատիժը։
Ռուսաստանի ղեկավարը խնդրել է «անկեղծ կարեկցանքի և աջակցության» խոսքեր փոխանցել իրենց հարազատներին կորցրած մարդկանց, ինչպես նաև «շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր վիրավորներին»։
