Լոնդոնում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է
Աշխարհ
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի արտաքին գործերի նախարարները և ԱՄՆ պետքարտուղարը հետաձգել են Լոնդոնում ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված հանդիպումը։ Փոխարենը բանակցություններ են վարելու պաշտոնյաների միջև։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Լոնդոնում հանդիպմանը մասնակցել է միայն Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Նա կխոսի իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լամիի հետ։
Նշվում է, որ Ուկրաինայի համար խաղաղության տարբեր ծրագրերի վերաբերյալ մնացած բոլոր բանակցությունները վարում են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)