Ռադայում նշել են եվրոպացի առաջնորդների` մայիսի 9-ին Կիև չայցելելու պատճառը
Աշխարհ
Եվրոպական առաջնորդները հրաժարվել են մայիսի 9-ին Կիև մեկնելուց՝ վախենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքից։ Այս կարծիքն իր Telegram ալիքում հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, որը նախնական կալանքի տակ է պետական դավաճանության մեղադրանքով։
Պատգամավորի խոսքով՝ ԵՄ երկրների նման «կոլեկտիվ ժեստերը» Սպիտակ տան ղեկավարը կարող է դիտարկել՝ որպես Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման դիվերսիա։
«Դուք կարող եք օգնել։ Բայց անաղմուկ, մեկ առ մեկ՝ առանց հեռուստատեսային տեսախցիկների առջև ցուցադրական երթերի», - բացատրել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում