ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի հետ ռեսուրսների համաձայնագրի էական թերությունը
Աշխարհ
Չնայած ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը, ոչ ոք չգիտի, թե որքան է ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների իրական արժեքը։ Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post թերթը։
«Որքա՞ն իրականում արժեն Ուկրաինայի ամենակարևոր հանքանյութերը։ Ոչ ոք չգիտի։ ԱՄՆ-ն և Ուկրաինան հայտարարել են հանքանյութերի վերաբերյալ վիճահարույց գործարքի մասին։ Սակայն Ուկրաինայի հանքանյութերի արժեքը մնում է անհայտ», - ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հանքանյութերի արդյունահանման և վերամշակման աշխատանքը «դանդաղ է, կեղտոտ և կարող է պահանջել լայնածավալ նոր ենթակառուցվածքներ՝ անորոշ գներով»։ Շատ դեպքերում սա նշանակում է, որ հանքավայրերը շահութաբեր չեն շահագործման համար։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)