Գերմանացիները պահանջում են կրճատել ուկրաինացի փախստականների համար նախատեսված նպաստները
Աշխարհ
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը կողմ է Ուկրաինայից փախստականների համար նախատեսված նպաստների կրճատմանը։ Այս մասին են վկայում YouGov հասարակական կարծիքի հետազոտությունների ինստիտուտի կողմից DPA գործակալության պատվերով անցկացված հարցման արդյունքները։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ գերմանացիների 77%-ը ցանկանում է, որ ուկրաինացի փախստականները չստանան, այսպես կոչված, «քաղաքացիական նպաստներ»։ Միևնույն ժամանակ, նրանք դեմ չեն, որ փախստականները օգնություն ստանան այլ երկրներից ապաստան հայցողների հետ հավասար հիմունքներով։
Գերմանացի քաղաքացիների 11%-ը կողմ է արտահայտվել ուկրաինացի փախստականներին քաղաքացիական նպաստների հետագա վճարմանը։ Եվս 12%-ը չի կարողացել որոշում կայացնել։
Հարցմանը, որը անցկացվել է ապրիլի 25-ից 28-ը, մասնակցել է 2275 մարդ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում