Նոր Զելանդիայի որոշ հատվածներում հայտարարվել է արտակարգ դրություն
Աշխարհ
Նոր Զելանդիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Սելվին շրջանում և Քրայսթչըրչ քաղաքում՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղների պատճառով։ Այս մասին գրում է տեղական New Zealand Herald թերթը։
Նյութում ասվում է, որ երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը հայտարարել է հատուկ ռեժիմի ներդրման մասին։
Հրատարակության տվյալներով՝ Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում քամու արագությունը հասել է 150 կմ/ժ-ի։ Արդյունքում՝ քամին տապալել է մի քանի ծառ և վնասել մի շարք շենքերի տանիքներ։
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով՝ երկրի գլխավոր օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա։ Դրանք ուժի մեջ էին մինչև տեղական ժամանակով առնվազն ժամը 18:00-ը (Երևանի ժամանակով՝ ժամը 10:00-ն):


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում