Ուկրաինան հրաժարվել է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը դիտարկել` որպես անվտանգության երաշխիք
Աշխարհ
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը անվտանգության երաշխիք չէ, բայց այն լավ նշան է դարձել Կիևի համար։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ձայն» կուսակցությունից պատգամավոր Կիրա Ռուդիկը։
«Կարծես թե առաջնորդների միջև հարաբերությունները ջերմացել են, ինչը, անշուշտ, լավ բան է, բայց մենք մտադիր չենք նախագահ Զելենսկիին և նախագահ Թրամփին ընկեր դարձնել, մենք մտադիր ենք դադարեցնել պատերազմը», - ասել է Ռուդիկը։
Նա նշել է, որ գործարքը չի ներառում անվտանգության երաշխիքներ, և ամերիկյան ձեռնարկությունների ներկայությունը երկրում նման երաշխիքներ չի կազմում։ Պատգամավորի խոսքով՝ խոսքը երկու տարբեր ոլորտների մասին է՝ անվտանգության և բիզնեսի։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում