ԵՄ-ն «Պլան Բ» ունի․ Կալլաս
Աշխարհ
ԵՄ-ն «Պլան Բ» է պատրաստել, որն ուղղված է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների պահպանմանն այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշի դուրս գալ բանակցային գործընթացից և փորձի մերձենալ Մոսկվայի հետ: Այդ մասին Financial Times-ին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
«Հարցն այն է՝ արդյոք ամերիկացիներն իրենք կցանկանան հեռանալ։ Մենք նշաններ ենք տեսնում, որ նրանք մտածում են Ուկրաինայի խաղաղ կարգավորումից դուրս գալու հնարավորության մասին» - ասել է Կալասը։
«Խաղաղ կարգավորման շրջանակներում Ռուսաստանի հետ տնտեսական կապերը վերականգնելու Թրամփի առաջարկների ֆոնին ԵՄ-ում աճում են մտավախությունները, որ հանրակցության որոշ երկրներ կպահանջեն վերացնել Մոսկվայի դեմ եվրոպական պատժամիջոցները։ Պաշտոնյաները վախենում են հնարավոր հետևանքներից, Եթե ԱՄՆ ընկերությունները կարողանան համագործակցել Ռուսաստանի հետ, մինչդեռ եվրոպական բիզնեսին դա նախկինի պես կարգելվի», - գրում Է FT-ն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում