Արմատական պահպանողականները ցանկանում են Վատիկանը կրկին հզոր դարձնել
Աշխարհ
Արմատական պահպանողական կաթոլիկների մի խումբ, որոնք քննադատում էին հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, համախմբվում են կոնկլավի (խորհուրդ) նախաշեմին՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար ընտրելու համար, գրում է Politico-ն «Արմատական պահպանողականները ցանկանում են Վատիկանը կրկին հզոր դարձնել» վերնագրով հոդվածում:
Նրանք պնդում են՝ հաջորդ Հովվապետն ավելի լավ պետք է համապատասխանի իրենց աշխարհայացքին։ Կարդինալների ժողովը, որտեղ կընտրվի Հռոմի նոր պապը, տեղի կունենա մայիսի 7-ին: Հաղթանակի համար Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնի թեկնածուներին անհրաժեշտ է հավաքել 138 կարդինալների ձայների երկու երրորդը:
«Մենք հույս ունենք հովվապետության վրա, որն ավելի շատ կկենտրոնանա կաթոլիկ հարցերի վրա, ինչպիսիք են կյանքի և ընտանիքի պաշտպանությունը, այլ ոչ թե կլիմայի փոփոխության և ներգաղթի», - Politico-ին հայտնել է գերմանացի արիստոկրատ և կաթոլիկ ակտիվիստ Գլորիա ֆոն թուրն ի Թաքսիսը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում