Սկորսեզեն Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ ֆիլմ է նկարել
Աշխարհ
Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ավարտել է «Ալդեաս -նոր պատմություն» վավերագրական ֆիլմի աշխատանքները, որը ստեղծվել է հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ համատեղ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը ՝ հղում անելով ռեժիսորական ընկերության՝ Sikelia Productions-ի հայտարարությանը։
Ֆիլմը պատմում է միջազգային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքի մասին, որը պոնտիֆիկոսը հիմնել է 2013-ին՝ երիտասարդության շրջանում մշակույթն առաջ մղելու նպատակով, այդ թվում՝ կինոմատոգրաֆիայի միջոցով։
«Դա մեզ օգնում է հասկանալ և գնահատել, թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես է տեսնում աշխարհը։ Ֆրանցիսկոս Պապի համար կարևոր էր, որ մարդիկ ամբողջ աշխարհում մտքեր փոխանակեն հարգանքով՝ պահպանելով նաև իրենց մշակութային ինքնությունը, և կինոն դա անելու լավագույն միջոցն է»,- ասել է Սկորսեզեն։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում