Վարշավան և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել
Աշխարհ
Լեհաստանը և Միացյալ Նահանգները նոր համաձայնագիր են ստորագրել առաջին լեհական ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ: Այդ մասին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ բանակցություններից հետո։
«Մեր համագործակցությունը նոր թափ է ստացել։ Մեր ներդրումն այսօր նոր, ավելի լավ համաձայնություն է ստացել։ Մենք բազմաթիվ առանցքային հարցեր ենք փոխել 16 կետերում։ Երաշխիքներն ավելի հաստատուն են դառնում, իսկ ներդրումներն՝ ավելի վստահ։ Այս համագործակցության արդյունքը լինելու է ատոմային էլեկտրակայանը մեր հյուսիսում։ Լեհաստանի համար շատ կարևոր է, որ այս ներդրումը շահավետ լինի երկու կողմի համար։ Երկու կողմի ջանքերի շնորհիվ այսօր կարելի է վստահորեն ասել, որ լեհ-ամերիկյան համագործակցությունն ատոմային էներգիայի բնագավառում լավ է ընթանում», – Տուսկի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում