Հարավային Կորեայի նախկին վարչապետը ցանկանում է առաջադրվել նախագահի պաշտոնում
Աշխարհ
Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դեոկ Սուն, որը նախագահի պաշտոնակատարն է մինչև մայիսի 2-ը, պատրաստվում է մասնակցել հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին, այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
«Ամեն ինչ անելու եմ, որ գալիք նախագահական ընտրություններում ժողովուրդն ինձ ընտրի»,- ասել է նա։
Հան Դեոկ Սուն նաև մի քանի նախընտրական խոստումներ է տվել։ Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների համար երեք տարի կպահանջվի, որից հետո պատրաստ է հրաժարական տալ։ Նախագահի ժամկետը ներկայումս հինգ տարի է։
Բացի այդ, հարավկորեացի քաղաքական գործիչն իր ելույթում նշել է ամերիկյան մաքսատուրքերի մասին։ Նա ասել է, որ ցանկանում է օգտագործել իր տնտեսական փորձը առևտրային ճգնաժամը լուծելու համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում