Ուկրաինայի նախարարների կաբինետը համաձայնեցրել է ԱՄՆ-ի հետ նոր ռեսուրսային համաձայնագիրը
Աշխարհ
Ուկրաինայի կառավարությունը ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել ռեսուրսների գործարքի լրացուցիչ համաձայնագրի շուրջ, որը հստակեցնում է բոլոր կոնկրետ և ամենակարևոր մանրամասները: Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, փոխանցում է Страна.ua-ն։
Նշվում է, որ սա, ըստ էության և ձևի, երկրորդ համաձայնությունն է։ Սակայն կառավարությունն այն դեռ չի ներկայացրել պատգամավորներին։
«Եվ ստացվում է, որ առանց նրա` պատգամավորները կքվեարկեն` վավերացնելու մի բան, որը չեն տեսել, իսկ ավելի ճիշտ՝ այն, ինչ կտեսնեն հետո»,- գրել է Ժելեզնյակը սոցցանցում։
Նրա խոսքով, կառավարության հրապարակած համաձայնագրում, որն այժմ առաջարկվում է վավերացման Ռադայի կողմից, բացակայում են գործարքի բոլոր կարևորագույն մանրամասները։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում