Բոլիվիայում 5 մարդ տեղափոխող ինքնաթիռ է անհետացել
Աշխարհ
Բոլիվիայում չորս մեծահասակ և երեխա տեղափոխող ինքնաթիռն անհետացել է Աուրիսի և Տրինիդադի միջև, գրում է El Deber-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Լուիս Արսեին:
«Cessna 172CP ինքնաթիռի անհետացման կապակցությամբ, որում անձնակազմի հինգ անդամ կա, այդ թվում՝ երեխա, մենք հրահանգել ենք որոնողափրկարարական գործողության անհապաղ ծավալում»-հայտարարել Է պետության ղեկավարը: Փրկարարական աշխատանքներին, Նրա խոսքով, կմասնակցեն երկրի ռազմաօդային ուժերը, արտակարգ իրավիճակներին արձագանքման միացյալ հրամանատարությունը և որոնողափրկարարական ծառայությունը:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տնօրեն Խոսե Գարսիան հայտարարել է, որ ինքնաթիռը Բաուրեսից Տրինիդադ է մեկնել ապրիլի 30-ին տեղական ժամանակով ժամը 13:20-ին և անհետացել 3,5 ժամ անց: Գարսիայի խոսքով՝ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չի ունեցել։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում