Ի՞նչ է “De Minimis”-ը և ինչու է Թրամփը արգելել է դրանց ներմուծումը
Աշխարհ
2025 թվականի մայիսի 2-ից ԱՄՆ-ն դադարեցրել է “De Minimis” մաքսային արտոնությունը Չինաստանից և Հոնկոնգից եկող փոքրարժեք առաքումների համար՝ չեղարկելով 800 ԱՄՆ դոլարից ցածր արժողությամբ ապրանքների առանց մաքսային վճարների մուտքը երկիր։ Այս որոշումը խիստ ազդեցություն կունենա այնպիսի առցանց հարթակների վրա, ինչպիսիք են Shein, Temu, ինչպես նաև՝ ֆենտանիլի և այլ արգելված նյութերի ապօրինի շրջանառության վրա,հայտնում է Reuters-ը։։
Նոր կանոններով՝ նման ապրանքները այժմ հարկվում են կա՛մ փաթեթի արժեքի 120%-ով, կա՛մ 100 ԱՄՆ դոլար հաստատված վճարով, որը հունիսին կկազմի արդեն 200 ԱՄՆ դոլար։ Սա կհանգեցնի մուտքի գործընթացների բարդացման ու մատակարարման հնարավոր խափանումների։
“De Minimis” արտոնությունը ԱՄՆ-ում թույլ էր տալիս ֆիզիկական անձանց առանց մաքսազերծման ներմուծել մինչև $800 արժողությամբ ապրանքներ՝ դա դարձնելով աշխարհում ամենաբարձր նման սահմանաչափը (համեմատության համար՝ ԵՄ-ում այն կազմում է ընդամենը 150 եվրո)։
Թրամփը նման խիստ քայլերը պայմանավորում է Չինաստանի «անարդար առևտրային քաղաքականությամբ» և ամերիկյան տարածքում ֆենտանիլի տարածման համար Չինաստանին ուղղված մեղադրանքներով։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում