ԵՀ-ում հայտարարել են՝ ԵՄ-ն չի միջնորդի Ուկրաինայի հարցում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի
Աշխարհ
Եվրամիությունը չի ծրագրում միջնորդի դեր խաղալ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի այդ դերից։ Այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անվար ալ Անունին, փոխանցում է РИА Новости-ն։
«Մեր առաջնահերթությունը չի փոխվել՝ դա Ուկրաինայի ամուր դիրքերի ապահովումն է: Մենք շարունակում ենք մեծացնել Ուկրաինային ռազմական օգնությունը: ԵՄ երկրներն արդեն խոստացել են այս տարի 23 միլիարդ եվրոյի նման օգնություն»,- ասել է նա:
ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Եվրախորհրդարանի ջանքերն ուղղված են Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուն՝ աջակցելու նրա «ինքնապաշտպանության իրավունքին»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)