Կիևը հայտարարել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ևս երկու «գաղտնի» համաձայնագրի մասին
Աշխարհ
Ուկրաինան և ԱՄՆ-ն երեք փաստաթուղթ են ստորագրել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին Գերագույն Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն հայտնել է իր Telegram ալիքում։
«Զելենսկու կառավարությունը պատգամավորներին և հանրությանը չի տրամադրել ԱՄՆ-ում ստորագրված բոլոր համաձայնագրերը, որոնք, ինչպես պարզվում է, երեքն են, ոչ թե մեկը»,- գրել է նա։
Ապրիլի 30-ին Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Փաստաթուղթը նախատեսում է Ներդրումային հիմնադրամի ստեղծում՝ արդյունահանող արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի իրականացման համար։ Միաժամանակ, Ուկրաինան կպահպանի ընդերքի վերահսկողությունը, իսկ գործարքի շրջանակներում ստացված եկամուտը կօգտագործվի այն վերականգնելու համար։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)