ՄԱԿ-ի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն զգուշացնում է
Աշխարհ
Կարմիր Խաչը հինգշաբթի հայտարարել է, որ Գազայում մարդասիրական օգնության համակարգը կանգնած է ամբողջական փլուզման վտանգի առաջ՝ իսրայելական շրջափակման և պատերազմական գործողությունների պատճառով, որոնք միլիոնավոր պաղեստինցիների թողել են գոյատևման ամենօրյա պայքարի մեջ, հայտնում է Al-Jazeera-ն։
Միջազգային կազմակերպությունը կոչ է անում անհապաղ վերսկսել օգնության մատակարարումները և համաձայնության հասնել հրադադարի շուրջ, ներառյալ՝ պատանդների փոխանակման պայմանավորվածություն։Կարմիր Խաչի նախազգուշացումներից են ՝ առանց անհապաղ մուտքի վերականգնման՝ սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության պարագաների պաշարները մոտ են սպառվելուն։ Իսրայելը մարտի 2-ից ամբողջությամբ արգելափակել է օգնության մուտքը Գազա։Այս պայմաններում Գազայի համար կենսական ծրագրերն ու սննդի բաշխումը կարող են դադարել ընդամենը մի քանի շաբաթից։
Գազայի շուրջ 2.3 միլիոն բնակչությունը շարունակում է տառապել՝ չունենալով անհրաժեշտ սնունդ, բուժօգնություն և կացարաններ։ Միջազգային կոչերը, այդ թվում՝ Կարմիր Խաչի, շեշտում են, որ Իսրայելն ունի պարտականություն՝ ապահովելու բնակչության կենսական կարիքների բավարարումը՝ որպես օկուպացնող պետություն։Պետք է վերսկսվեն օգնության մատակարարումները, նախքան իրավիճակն ամբողջությամբ վերահսկողությունից դուրս կգա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում