Բալիում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել
Աշխարհ
Ինդոնեզիայի Բալի կղզում զանգվածային էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել, հաղորդում են Jakarta Globe-ը և Indonesia Expat-ը։
Էլեկտրաէներգիայի անջատումը սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15-16:00-ի և ազդել է կղզու մեծ մասի վրա։
Պետական PLN Bali էներգետիկ ընկերությունը վթարը բացատրել է Ջավա կղզուց Բալի տանող ստորջրյա էլեկտրամատակարարման մալուխի վնասմամբ։ Սա հանգեցրել է Բալիի բոլոր էլեկտրակայանների միաժամանակյա անջատմանը, ինչի հետևանքով տեղի ունեցավ հանկարծակի և լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատում։
Չնայած էլեկտրաէներգիայի վերականգնումն արդեն սկսվել է, PLN-ը նշել է, որ համակարգը դեռևս կայունանում է, ուստի հնարավոր են հետագա մասնակի անջատումներ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում