Չինաստանը դանդաղեցրել Է Երկրի պտույտը
Աշխարհ
Reddit-ի օգտատերերը զարմացած էին այն լուրից, որ Չինաստանի «Երեք կիրճեր» հիդրոէլեկտրակայանի շինարարությունը Երկրի օրը 0.06 միկրովայրկյանով ավելացրել է։ ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի երկրաֆիզիկոս Բենջամին Ֆոնգ Չաոյի հաշվարկների համաձայն՝ Յանցզի գետի ամբարտակը դանդաղեցրել է մոլորակի պտույտը։
Երեք կիրճերի ամբարտակի կառուցումն ավարտվել է 2012 թվականին՝ հասնելով 2335 մետր երկարության և 185 մետր բարձրության։ Չաոն նշում է, որ ջրամբարը լցված է ծովի մակարդակից 175 մետր բարձրության վրա պահվող 40 խորանարդ կիլոմետր ջրով, ինչը նրան տալիս է լուրջ քաշ և էներգիա։ Չաոն ցույց տվեց, որ հեղուկի այս ծավալը փոխում է Երկրի զանգվածի բաշխումը և դանդաղեցնում նրա պտույտը։ Դրա պատճառով օրը երկարեց 0.06 միկրովայրկյանով, իսկ մոլորակի առանցքը տեղաշարժվեց մոտ 2 սանտիմետրով։
«Համեմատության համար ասեմ, որ դա տիեզերքի ողջ պատմության մեջ երեք լրացուցիչ օրից մի փոքր ավելի է», - բացատրել է Չաոն։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում