Խարկովում և Սումիում պայթյուններ են որոտացել
Աշխարհ
Խարկովում պայթյուններ են որոտացել, իր Telegram ալիքում հայտնել է Խարկովի մարզի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
«Խարկովի շրջաններից մեկի բնակիչները լսել են հզոր պայթյուններ», - գրել է նա՝ ավելի ուշ հավելելով, որ քաղաքի մի քանի շրջաններում որոտացել են մի շարք պայթյուններ։
Նախնական տվյալներով՝ վեց մարդ վիրավորվել է, բժիշկները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։
Սումիում տեղի ունեցած պայթյունների մասին էլ հայտնել են «Սուսպիլնե»-ն և «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
Սումիի և Խարկովի մարզերում հայտարարվել է օդային հարձակման տագնապի ռեժիմ։ Տագնապի ազդանշաններ են հնչում նաև Կիևի, Չեռնիգովի, Պոլտավայի մարզերում և Չերկասիի մարզի մի քանի շրջաններում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում